Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը հերթական շրջայցն է կատարել կոմիտեի համակարգմամբ իրականացվող ծրագրերի շինարարական հրապարակներում։ Կոմիտեի մասնագետների, նախագծային, կապալառու և տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների հետ նա եղել է Տավուշի և Կոտայքի մարզերում։
Կոտայքի մարզում ընթանում են Հրազդանի «մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզի կառուցման ծրագրի շինարարական աշխատանքները։ Կատարվում են ներքին հարդարման և արտաքին բարեկարգման աշխատանքներ։ Մսուր-մանկապարտեզն ունենալու է արևային ֆոտովոլտային և արևային ջրատաքացուցիչ համակարգեր։ Նախատեսվում է նաև կառուցել խաղահրապարակ, որը կունենա արհեստական խոտածածկույթ։
Տավուշի մարզում կոմիտեի ղեկավարը հետևել է Կիրանցի հիմնական դպրոցի կառուցման ծրագրի ընթացքին։ Շինարարական աշխատանքները գտնվում են ավարտական փուլում։ Նախատեսվում է դպրոցը շահագործման հանձնել սեպտեմբերին։
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը ծրագրերում ընդգրկված կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել է որակի և ժամանակացույցի վերաբերյալ հարցեր, տվել ցուցումներ։ Նա կարևորել է ծրագրի բոլոր կողմերի թիմային աշխատանքը և բարձր որակ ապահովելու հարցում հետևողականությունը։
Կարդացեք նաև
Քաղաքաշինության կոմիտե