Լրահոս
Օրվա լրահոսը

131 հաշվետվություն՝ այդ թվում «Իմ քայլը» հիմնադրամինը, ՊԵԿ կայքում ինքնաշխատ չի հրապարակվել տեխնիկական խնդրի հետևանքով. պարզաբանում

Օգոստոս 16,2024 16:32

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ոչ առևտրային կազմակերպություններն օրենքով  սահմանված ժամկետում՝ մինչև հուլիսի 1-ը, ներկայացրել են իրենց տարեկան հաշվետությունները:

Հաշվետվությունների էլեկտրոնային ձևը լրացվում է ՀՀ ՊԵԿ Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում  և հաշվետվությունները ինքնաշխատ եղանակով հրապարակվում են Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական www.src.am կայքէջում` «Ոչ առևտրային կազմակերպությունների հաշվետվություններ» բաժնում։

«Իմ քայլը» հիմնադրամը 2023թ․ գործունեության մասին հաշվետվությունը ներկայացրել է 01․07․2024թ․, սակայն Պետական եկամուտների կոմիտեի կայքում ինքնաշխատ եղանակով այն չի հրապարակվել։ Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ ՊԵԿ-ի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ 01․07․2024թ․ դրությամբ գործունեության մասին 131 հաշվետվությունները Պետական եկամուտների կոմիտեի կայքում ևս հասանելի չեն։

Հայտնում ենք, որ ոչ առևտրային կազմակերպությունների ընդհանուր 131 հաշվետվությունները հասանելի չեն դարձել հանրությանը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կայքէջում առաջացած տեխնիկական խնդրի պատճառով: Ներկայում տարվում են աշխատանքներ տեխնիկական խնդիրը վերացնելու և հաշվետվությունները Կոմիտեի կայքէջում արտացոլելու նպատակով:

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031