«Ազատություն». «Հայաստանի հանքարդյունաբերությունը լուրջ բացասական ազդեցություն է ունեցել Ադրբեջանի էկոլոգիական միջավայրի վրա», – հայտարարել է Ադրբեջանի նախագահի լիազոր ներկայացուցիչ Ֆուադ Նաջաֆլին՝ ելույթ ունենալով Նախիջևանում կազմակերպված «Կլիմայի փոփոխությանը նպաստող էկոլոգիական ջրային խախտումները» գիտաժողովում։
Ադրբեջանցի պաշտոնյան պնդել է, թե Հայաստանի կողմից թունավոր թափոններ են նետվում Ադրբեջան հոսող գետեր, որի հետևանքով «հարյուրավոր թռչուններ և ձկներ են ոչնչացվել»։
«Հայաստանի կողմից Արաքս գետի աղտոտումը շարունակվում է նաև այսօր, սա հանգեցնում է Արաքս գետի մոտ կենդանական և բուսական աշխարհի ոչնչացմանը, Հայաստանը շարունակում է բնության դեմ իր գործողությունները», – ասել է ադրբեջանցի պաշտոնյան։
Նույն համաժողովում ելույթ է ունեցել նաև Ադրբեջանի գլխավոր դատախազ Քամրան Ալիևը՝ իր հերթին պնդելով, որ Հայաստանը «միտումնավոր աղտոտում է Արաքս գետը՝ քիմիական և ռադիոակտիվ թափոններով, և այդ գործընթացը շարունակվում է մինչ այս պահը»։
Կարդացեք նաև
Պաշտոնական Երևանը դեռ չի արձագանքել այս հաղորդումներին։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: