Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Բայդենի վարչակազմը դավաճանել է Լեռնային Ղարաբաղին»

Օգոստոս 16,2024 15:53
«Ապառաժ». Հյուսիսային Կիվուում հումանիտար իրավիճակը ծանր է, գրել է Washington Examiner-ը: Ըստ ՄԱԿ-ի Միգրացիայի միջազգային կազմակերպության՝ Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետության արևելքում հակամարտությունն արդեն իսկ դարձել է գրեթե 7 միլիոն մարդու տղահանման պատճառ: ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID ) հայտարարել է Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետության համար լրացուցիչ 414 միլիոն դոլար հատկացնելու մասին՝ գրեթե կրկնապատկելով Վաշինգտոնի տարեկան օգնությունը երկրին:Ինչպես նշել է պարբեականը, սա առաջին դեպքը չէ, երբ USAID-ին կատալիզացնում է էթնիկ զտումները:

«2023 թվականին, երբ Ադրբեջանը շրջափակել էր հայաշատ Արցախը, USAID-ի պաշտոնյաներն առաջարկել են Հայաստանում կառուցել 50,000 բնակարան՝ ազդարարելով Ադրբեջանին, որ Վաշինգտոնը կընդունի նրա ագրեսիան, այլ ոչ թե կպատժի: Ամիսներ անց ադրբեջանական զորքերը դուրս են մղել Լեռնային Ղարաբաղից բնիկ հայ բնակչությանը։ Բայդենի վարչակազմը դավաճանել է Լեռնային Ղարաբաղին. այն, ըստ էության, նույնը չպետք է անի Հյուսիսային Կիվուի հետ»,- նշվել է հոդվածում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031