Լրահոս
Օրվա լրահոսը

Իրենց շուրջ թակարդ են ստեղծել, եթե դուրս գան, կպատժվեն. Ձյունիկ Աղաջանյանը՝ ՀՀ իշխանությունների մասին

Օգոստոս 16,2024 15:49

«Այդ անձինք  զգալի կախվածության մեջ են արեւմտյան երկրներից, եւ այդ կոմպրոմատները, ֆինանսական կախվածությունը, տարբեր սխեմաների մասնակցության առումով տեղեկատվությունը, որին բնականաբար արեւմտյան երկրները տիրապետում են, նրանց պահում է թակարդի մեջ»,- «Հայելի» ակումբում նշեց  ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը՝ խոսելով իշխող ուժի ներկայացուցիչների մասին:

Նրա խոսքով. «Իրենք իրենց շուրջ թակարդ են ստեղծել, այդ թակարդից դուրս գալ չեն կարող, եւ արեւմտյան կողմը այդ առումով բարի կամքի դրսեւորման վարքագիծ չի ցուցաբերում ընդհանրապես: Եթե փորձեն դուրս գալ, պատժվելու են, դրա համար այդ թակարդի մեջ իրենք փորձում են այսօր ինչ-որ մի դադարի վիճակ ապահովել՝ հույս ունենալով, որ հետագայում իրավիճակի փոփոխության արդյունքում գոնե կկարողանան սպրդել այն հանձնառություններից, որ դեռ պետք է կատարեն»:

Արտակարգ եւ լիազոր դեսպանն ընդգծում է. «Ի ցավ ինձ՝ պետք է նշեմ, որ արեւմտյան կողմը շտապեցնում է, շատ լավ հասկանում է, որ այս Կուրսկի գործողությունը ձախողել է, որ ուկրաինական ճակատում մինչեւ նոյեմբեր կլինեն այնպիսի զարգացումներ, որը Արեւմուտքին կստիպի էլ ավելի փորձել հանդարտեցնելու խոսույթով ներքին եւս մի ճիգ գործադրել, որը մինչեւ գարուն կփորձեն անել, բայց այդ ընթացքում խաղաղության գործընթացի իմիտացիա ստեղծել, եւ այս պարագայում մեր երկրում կարող ենք տեսնել շատ բացասական զարգացումներ: Արեւմտյան կողմը ճնշելու է Ադրբեջանին, որ Իրանի դեմ գործողություններ անի, ճնշում է Թուրքիային, որպեսզի իր հանձնառությունները կատարի: Պատահական չէ, որ խոսույթ կա, թե Թուրքիան արդեն փորձում է իբր վաճառել S-400-ները, որոնք խնդիրներ են առաջացրել»:

Արտակարգ եւ լիազոր դեսպանը էլ ավելի պատկերավոր ներկայացրեց ասելիքը. «Խամաճիկը տարբեր թելերով կապված է, տիկնիկավարը խաղացնում է թելերը, եւ այս ամբողջ սխեման, որ գծված է դավերի մի ամբողջ լաբիրինթոս է, եւ եթե դու չես տիրապետում այդ արվեստին,  դու ոտքով, գլխով ընկնում ես թակարդը եւ չես կարողանում թակարդից դուրս գալ»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031