Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակներում ՀՀ-ում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրները Կապանում հանդիպել է Եվրոպական միության դիտորդական առաքելության աշխատակիցներին. տեղեկանում ենք X միկրոբլոգում ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության գրառումից:
«ՀՀ-ում Կանադայի դեսպան Էնդրյու Թըրները Կապանում հանդիպել է ԵՄ դիտորդական առաքելության թիմին, որը ՀՀ-ում Կանադայի դեսպանության հյուրերին հակիրճ ներկայացրեց ԵՄ առաքելության՝ տեղում իրականացվող աշխատանքը»,-նշված է գրառման մեջ:
In Kapan, @AndrewTurnerCAN met EUMA team who briefed @CanadaArmenia @CanadaArmenie guests on the Mission’s work on the ground. pic.twitter.com/0QiYlrpcDW
— European Union Mission in Armenia (@EUmARMENIA) August 16, 2024