Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի քաղհասարակությունը, որը մասնակցել է Արցախի բլոկադայի պրոցեսներին՝ հայտարարել է, որ պատրաստվում է COP 29-ին Հայաստանի դեմ զեկույցներ ներկայացնել. Ինգա Զարաֆյան. «Հրապարակ»

Օգոստոս 16,2024 11:20

ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանն այս տարի նոյեմբերին կայանալու է Ադրբեջանում: Չնայած Հայաստանը կամովին հրաժարվեց իր հայտից` նստաշրջանը Երեւանում անցկացնելու հետ կապված, եւ այդ հրաժարումը բացատրեցին նրանով, որ 2023-ի դեկտեմբերին Ադրբեջանը 32 գերի վերադարձրեց մեզ, բայց Բաքուն շարունակում է խոշտանգել մյուս հայ ռազմագերիներին, այդ թվում` Արցախի 8 ղեկավարներին:

Կան տեսակետներ, որ եթե նախքան COP 29-ը հայ ռազմագերիներին Ադրբեջանը չվերադարձնի հայկական կողմին, ապա դրանից հետո պրոցեսն ավելի կբարդանա: Եվ այս ուղղությամբ պետք է ոչ միայն պետությունը հստակ ու նպատակային քայլեր իրականացնի, այլեւ հասարակությունը: Այս առումով խիստ կարեւոր է մեր բնապահպանների, քաղհասարակության դերը, սակայն նրանք պասիվ են:

«Էկոլուր» տեղեկատվական ՀԿ նախագահ, բնապահպան Ինգա Զարաֆյանին մի քանի հարց ուղղեցինք:

– Դուք և մյուս ՀԿ-ների ներկայացուցիչները ցանկանո՞ւմ եք գնալ Բաքու, որ անհանգստանում եք ձեր անվտանգության համար:

– Այն, ինչ կարող ենք մենք` ինքներս փոխանցել, գուցե չկարողանան փոխանցել ուրիշները, այդպիսի խնդիրներ են առաջանում: Նա, ով իր ելույթում մի բացասական խոսք հայտնի, կարող են շատ վատ վերաբերվել: Ինձ ծանոթ բոլոր հասարակական կազմակերպություններն ունեն շատ բացասական կարծիք այս մասին: Մենք արդեն իսկ մեկ անգամ տարբեր ստորագրություններով կոչ ենք արել, որպեսզի քաղհասարակությունը բոյկոտի COP 29-ին: Քաղհասարակությունը պետք է իրեն անպայման ազատ զգար, կարծիք արտահայտեր, բայց հաստատ Բաքվում այդպիսի բան չի կարող լինել: Այնպես որ, Հայաստանից դժվար թե ինչ-որ մեկը մասնակցի COP 29-ին: Ու ասեմ, որ Ադրբեջանում ազատ կարծիք արտահայտելու խնդիր ունեն բոլորը, Բաքուն, հստակ կարող ենք արձանագրել, սահմանափակում է մարդկանց խոսքը, արդեն մի քանի նման դեպք եղել է: Ադրբեջանի քաղհասարակությունն էլ շատ նեգատիվ ձևով արդեն հայտարարել է, որ պատրաստվում է COP 29-ին Հայաստանի դեմ ներկայացնել տարբեր զեկույցներ, թե իբրև Հայաստանն իր գործունեությամբ վտանգ է ներկայացնում հարևան երկրների համար և այլն: Հստակ այդ մասին խոսել են, ու սա արդեն ոչ թե մտահոգություն է, այլ` իրականություն: Սա այն նույն քաղհասարակությունն է, որը մասնակցել է Արցախի բլոկադայի պրոցեսներին և այլն: Հիմա նույն այն մարդիկ թիմ են կազմել և պատրաստվում են տարբեր այլ արշավներ իրականացնել Հայաստանի դեմ: Քաղհասարակությունը պատրաստվում է սեպտեմբերին կազմակերպել մի կոնֆերանս` տարբեր ներկայացուցիչներից բաղկացած, որտեղ կլինեն նաև կառավարության ներկայացուցիչներ, որտեղ կխոսվեն քաղհասարակության դիրքորոշումների մասին:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ 

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031