Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխանակ սահմանների մասին մտածեն, դիվանագիտությունն ուժեղացնեն, զբաղվում են իրենց անիմաստ առօրյան նկարահանելով. «Հրապարակ»

Օգոստոս 16,2024 10:26

«Հրապարակի» զրուցակիցը 44-օրյա պատերազմում զոհված կամավորական Արման Օհանջանյանի մայրն է` Ելիզավետա Օհանջանյան-Բուդաղյանը:

– Բայց մայիսի 9-ին հարյուր հազարին մոտ մարդ էր դուրս եկել՝ Բագրատ սրբազանին դիմավորելու, հրապարակը լցվել էր, մարդիկ հույսեր էին կապում:

– Իհարկե, էլի դուրս կգանք, ես կոտրված եմ, բայց չեմ ուզում լիարժեք հիասթափվել, որովհետև հենց այդ կոտրվածությունն ինձ առողջական խնդիրների առաջ կանգնեցրեց: Այսպես չի մնալու, երկրագունդը կլոր է, անվերջ շարժման մեջ, ամեն ինչ փոխվում է: Այս իրավիճակը երկար չի շարունակվելու, չգիտեմ, թե հետո ինչ է լինելու, բայց որ այսպես չի մնալու, համոզված եմ: Ուզում է` Նիկոլը հեծանիվ քշի, ուզում է մերկ` կրծքերը դուրս հանած հեծանիվ քշի, միևնույն է` ինքը ոչնչով ինձ նման պայքարող մարդկանց չի զարմացնելու, չի շեղելու և չի կոտրելու, առնվազն զզվանք է առաջացնում, ուրիշ ոչ մի բան: Սա երկրի առաջին դեմքի պահվածք չէ, կնոջն էլ չեմ կարողանում ասել առաջին տիկին, բայց նա է առաջին տիկինը, ի վերջո, ո՞նց է իրեն նման պահվածք թույլ տալիս: Նրանք իսկական ծաղրանք են մեր երկրի համար, նման մարդկանց անգամ աշխարհի ամենահետամնաց ցեղերը չէին հանդուրժի, ինչպե՞ս է քիչ թե շատ զարգացած Հայաստանը հանդուրժում: Նման ծաղրածուներ չկան աշխարհի ոչ մի երկրում: Վատ ղեկավարներ շատ կան, բայց որ այսպիսին լինեն, չէ, չկա նման բան: Սրանց անգամ հետամնաց երկրներում չէին հանդուրժի, ճակատից կխփեին կամ փայտով կսպանեին, բայց հաստատ չէին հանդուրժի: Փոխանակ սահմանների մասին մտածեն, դիվանագիտությունն ուժեղացնեն, զբաղվում են իրենց անիմաստ առօրյան նկարահանելով: Իմ առօրյան ավելի հարուստ է, քան իրենցը, ես ավելի կարևոր հարցերով եմ զբաղվում, քան նրանք, ես ծնող եմ, հերոսի մայր, տվել եմ իմ զավակին, ցավոք, հայրենիքս էլ հետը ու այսօր դատարկաձեռն նստած եմ, բայց, մեկ է` չեմ կոտրվում, թոռնիկ ունեմ, որը տղայիս կրկնօրինակն է, ով վաղը երբ մեծանա, իր հոր նման կամավորագրվելու է և կռիվ է տալու իր երկրի համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031