Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՀ-ն պատրա՞ստ է ընդունել Ադրբեջանի նախապայմանները. ԱԳՆ-ն այս և այլ հարցերի վերաբերյալ ոչինչ «չի պատասխանել». «Ժողովուրդ»

Օգոստոս 16,2024 10:07

«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ ԱԳՆ-ին գրավոր հարցում է ուղարկել, որով խնդրել ենք ներկայացնել, թե խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններն ինչ փուլում են գտնվում, արդյոք այս պահին երկխոսություն ընթանում է, թե ոչ։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը պաշտոնապես հայտարարել է, որ երկու նախապայման է առաջ քաշել՝ ԵԱՀԿ համանախագահության լուծարում և ՀՀ Սահմանադրության փոփոխություն:

«Ժողովուրդ» օրաթերթը նաև հարցադրում էր կատարել, թե այս թեմայի շուրջ ինչ դիրքորոշում ունի ՀՀ-ն, արդյոք պատրաստ է Հայաստանն ընդունել Ադրբեջանի նախապայմանները և այդ նախապայմաններից զատ՝ Ադրբեջանը այլ նախապայման առաջ քաշել է, թե՞ ոչ։

ԱԳՆ-ից «Ժողովուրդ» օրաթերթի հարցադրումներին պատասխանել են․ «Հայտնում ենք, որ հայկական կողմը Մինսկի գործընթացի շարունակականության հարցը կարող է դիտարկել հարաբերությունների համապարփակ կարգավորման և առաջին հերթին՝ խաղաղության պայմանագրի կնքման համատեքստում»։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031