Օգոստոսի 17-ին «Ջենոա»-«Ինտեր» եւ «Պարմա»-«Ֆիորենտինա» հանդիպումներով մեկնարկում է Իտալիայի «A» սերիայի 2024/2025 թթ․ առաջնությունը։
Մասնագետների գնահատմամբ, Հենրիխ Մխիթարյանի «Ինտերը» այս մրցաշրջանում եւս համարվում է չեմպիոնության գլխավոր հավակնորդը։ Դրա վկայությունը ոչ միայն այն է, որ ակումբի չեմպիոնական կազմը ամբողջությամբ պահպանվել է, այլեւ այն, որ «Ինտերը», այսպես ասած, «կետային» ուժեղացում է ստացել՝ ձեռք բերելով որակյալ նորեկների, ի դեմս, կիսապաշտպան Պետր Զելենսկիի, հարձակվող Մեհդի Տարեմիի եւ կենտրոնական պաշտպան Դավիդե Ֆրատտեզիի։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ