Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ ԱԳՆ-ն կոչ է անում ՀՀ իշխանություններին թույլ չտալ 8-րդ դասարանի պատմության դասագրքի օգտագործումը դպրոցներում և սադրիչ է որակում դասագրքի գլուխներից մեկի վերնագիրը` «Արևելյան Հայաստանի բռնակցումը Ռուսաստանին»

Օգոստոս 15,2024 23:25

Մոսկվան հուսով է, որ Հայաստանի իշխանությունները մատների արանքով չեն նայի ընդհանուր անցյալը խեղաթյուրելու փորձերին և թույլ չեն տա, որ դպրոց մտնի պատմության 8-րդ դասարանի դասագիրքը, որում խեղաթյուրվում են Հարավային Կովկասում XVIII դարի վերջի – XIX դարի սկզբի իրադարձությունները:

Ըստ «Սպուտնիկ Արմենիայի», Ռուսաստանի ԱԳՆ-ում սադրիչ են որակել դասագրքի գլուխներից մեկի վերնագիրը` «Արևելյան Հայաստանի բռնակցումը Ռուսաստանին»` նշելով, որ այնտեղ վերանայման են ենթարկվել 1826-1828 թթ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքները, իսկ Թուրքմենչայի պայմանագիրը որակվել է որպես Արևելյան Հայաստանի «բռնակցում»:

«Խոսքը մեր ընդհանուր պատմությունը վերաշարադրելու հերթական անամոթ փորձի մասին է. արևմտյան քարոզչության և քաղաքական ինժեներիայի լավագույն ավանդույթներում սպիտակը սև է կոչվում առանձին հայ գործիչների «թեթև ձեռքով», որոնք ջանում են հաճոյանալ իրենց հովանավորներին։ Ավելի վաղ այդ իրադարձությունը հայկական դասագրքերում գնահատվել էր որպես «հայկական պետականության վերականգնման ապագայի համար վիթխարի նշանակություն ունեցող»»,– նշել է ՌԴ ԱԳՆ–ն։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031