Կալանքից ազատ արձակված ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին դիմավորեցին մեկուսարանի մոտ հավաքված հարազատները, ընկերներն ու համախոհները, հայտնում է «Sputnik Արմենիա»–ի թղթակիցը:
Նա չցանկացավ պատասխանել լրագրողների հարցերին և կատակով առաջարկեց իր հետ գնալ իրենց տուն:
Նախկին նախարարը խոստովանեց, որ կալանքի ընթացքում երազել է ոտքով գնալ մինչև տուն, որը գտնվում է մեկուսարանից 500 մետր հեռավորության վրա:
Կարդացեք նաև
Նա հաշվել է, որ ճաղերի հետևում անցկացրել է 2 տարի 10 ամիս 17 օր, բայց ասաց, որ ուժեղ է և անսասան։
Դատարանը նրան ազատ է արձակել` համարելով, որ նվազել է նրա` քննության վրա ազդելու հավանականությունը։