«Ապրելու երկիր» կուսակցությունը երեք տարեկան է։
Արցախյան պատերազմից հետո երկրի առջև ծառացած նոր և խորացող մարտահրավերի ֆոնին կուսակցության հիմնադրումը մեզ համար պատասխանատվություն է, պատասխանատվություն հայրենիքի և հայ ժողովրդի նկատմամբ՝ բացառիկ նվիրումով և պրոֆեսիոնալիզմով։
Այս կարճ, բայց հագեցած ժամանակահատվածում կուսակցությունը ունեցավ և’ հաջողություններ, և’ ձախողումներ, որոնք մեզ դարձնում են ավելի ուժեղ, ավելի խոհեմ, ավելի պատասխանատու։
Վստահ ենք՝ կուսակցությունն իր նվիրյալ թիմակիցների, համակիրների շնորհիվ առաջիկայում ստանձնելու է ավելի մեծ պատասխանատվություն երկրի առջև ծառացած խնդիրների լուծման հարցում։
Կարդացեք նաև
«Ապրելու երկիր» կուսակցություն