Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեզ միայն խաղաղություն էր հարկավոր, մնացածը մենք կկարողանայինք ապահովել, թեկուզ շրջափակման մեջ»․ Ամուսնուն բենզինի պահեստի պայթյունի հետևանքով կորցրած կինը աշխատելու մասին մտածել չի կարող. «Ա1+»

Օգոստոս 15,2024 23:45

Արցախցի Ժենյան փոքրիկ դստեր ու թոշակառու ծնողների հետ Երևանում է հաստատվել։ Ամուսնուն բենզինի պահեստի պայթյունի հետևանքով կորցրած կինը աշխատելու մասին մտածել չի կարող՝ երեխան շատ փոքր է։

Ընդամենը 11 ամիս տևեց Սերգեյ և Ժենյա զույգի ամուսնական համատեղ կյանքը։ Բավականին ուշ տարիքում էին հանդիպել, որոշել իրար հետ կյանքը կապել։

«Հետպատերազմական ծանր օրերին իմ կյանքում հայտնվեց Սերգեյը, ու մեր կյանքը լցվեց սիրով և իմաստով։ Սերգեյ Խաչատրյանը մասնագիտությամբ իրավաբան էր, ծառայում էր ՊԲ շարքերում՝ որպես ԱԹՍ օպերատոր։ 14 տարի զբաղվել է մեղվաբուծությամբ։ Վերջին տարիներին առավել եռանդով ու ընդգծված սիրով էր այն իրականացնում»։

Պարտավորվածությունը մեծացել էր՝ երկար սպասված բալիկ պիտի ունենային։

«Արդեն նպատակ ուներ, լուսավոր ապագան կապում էր մեր նորաստեղծ ընտանիքի հետ։ Երբեք չէի պատկերացնի, որ երկար սպասված առաջնեկս լույս աշխարհ կգար շրջափակված Արցախում»։

Անգամ այդ հանգամանքը չմթագնեց ամուսիններին ապրելու այն բերկրանքը, որ ունեցան դստեր ծննդի հետ։

«Անգելինա կոչեց ամուսինս մեր բալիկին։ Նա մի նոր շունչ տվեց ոչ միայն մեր հարաբերություններին, այլև նոր երանգ հաղորդեց մեր հարազատների կյանքին։ Եվ մենք հանուն նրա պատրաստ էինք հաղթահարել ցանկացած փորձություն։ Երազում էինք, որ մեր դստրիկն առողջ ու երջանիկ մեծանա, կարողանանք հասցնել իր նպատակներին։ Մեզ միայն խաղաղություն էր հարկավոր, մնացածը մենք կկարողանայինք ապահովել, թեկուզ շրջափակման մեջ, բայց միասին»։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031