Իսրայելի ԱԳՆ-ն Հայաստանը և մի շարք այլ երկրներ պոտենցիալ վտանգավոր է համարում իսրայելցիների համար:
Խոսքն Իրանին սահմանակից պետությունների մասին է` Հայաստանը, Ադրբեջանը, Թուրքիան և Թուրքմենստանը։
Իսրայելի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել նշյալ երկրներում խուսափել այնպիսի իրավիճակներից, որոնք կարող են իրենց համար վտանգ ներկայացնել և զգոն լինել Իրանից հնարավոր սպառնալիքների դեպքում։
Նախազգուշացումը տարածվել է Իրանի և նրա դաշնակիցների վերջին սպառնալիքների ֆոնին: