«Ա1+». Նարինե Ավանեսյանը նախ Շուշիի իր բնակարանն է կորցել, ապա նաև զրկվել մանկության ու պատանեկության ամենահավատարիմ ու ամենահոգատար ընկերոջից, զրկվել հայրական տնից, ակնհայտության մեջ թողել հոր գերեզմանն ու հայրենիքը։
«Շուշիում և Ստեփանակերտում ամեն ինչ կորցրել եմ… բայց նյութականն այլևս տեղ չունի մեր կյանքում ՝ համեմատած նրան, որ հայրիկիս ու եղբորս եմ կորցրել, իրենց արյամբ պահված հողերը, Հայրենիք եմ կորցրել, առանց որի լիարժեք ապրել չի լինի… Մտածում էի երկու օր կտևի պատերազմը և կվերադառնամ տուն՝ Շուշի։ Երբ տեսանյութով տեսա, թե ինչպես են թշնամու զինվորները տունս ավիրում, երեխայիս նկարները պատռում ու ոտնատակ տալիս, անասելի ցավ զգացի… Այդ օրվանից նկարներն ինձ համար առավել կարևոր դարձան»,- Ա1+-ի հետ զրույցում ասում է մեկօրյա պատերազմի ժամանակ եղբորը կորցրած Նարինեն։
Արցախի պետական համալսարանի մանկավարժական ֆակուլտետի «Կերպարվեստ և գծագրություն» բաժնի շրջանավարտ է Նարինեն։ Ունի բակալավրի և մագիստրոսի աստիճան։
Մարդու համար ամենասարսափելի զգացումը հայրենազրկումն է։ Սակայն պատասխանատվությունը հարազատների նկատմամբ թուլանալու իրավունք չտվեցին։ Հայաստանում հաստատվելուց հետո Նարինեն որոշեց, որ լավագույն միջոցը սթրեսներից դուրս գալու, միաժամանակ ընտանիքի համար այդքան անհրաժեշտ եկամուտ ապահովելու համար պիտի վերսկսի աշխատանքը սիրած արվեստի ոլորտում։ Այդ կերպ միայն կարողացավ ցրել նեգատիվ մտքերն ու կյանքին կրկին այո ասել։
Կարդացեք նաև
Avanesyan’s COLORS անվանումն է կրում Նարինե Ավանեսյանի ապրանքանիշը։ «Անընդհատ զբաղված լինելն օգնել է սթրեսից դուրս գալու հարցում, շատ էի չարացած աշխարհի վրա… ձեռքիս աշխատանքի շնորհիվ լավատես եմ դարձել, մեծ նպատակներ դրել իմ առաջ»։
Հիմա Գյումրիում են բնակվում։ Երկու որդիները հարմարվում են միջավայրին, նույնիսկ մեծ տղան գյումրվա բարբառով է հասակակիցների հետ շփվում, չի մոռանում նաև հարազատ բարբառը… Տանն արծարծվող ամենատարածված թեման Արցախ հետվերադարձն է։
Անահիտ Պետրոսյան
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: