Սա արդեն քաղաքական տրագիկոմեդիա է․ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով հերթական նիստից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ հավելելով, որ ինքը տրագիկոմեդիաներ չի մեկնաբանում։
«Մի պաշտոնյայի՝ փոքր ժամանակ հեծանիվ չունենալու, Արմեն Աշոտյանից վախենալու եւ ամենակարեւորը՝ ճշմարտությունից վախենալու տրագիկոմեդիա»,- ասաց Հայկ Մամիջանյանը։
Պատասխանելով լրագրողներից մեկի հարցին՝ ի՞նչ է անելու ԱՄՆ ներկայացուցիչը հայկական բանակում, ինչի մասին ամերիկացի պաշտոնյաներն էին հայտարարել, Հայկ Մամիջանյանն ասաց, որ չի ցանկանում մտնել այդ գործառույթների դետալների մեջ, քանի որ այստեղ ամենաէական հարցն այն է, թե ինչպե՞ս են վերաբերվում ՀՀ իշխանության նման քայլին Հայաստանի դաշնակից եւ գործընկեր պետությունները։ Իսկ այս մասով՝ ընկալումները եւ վերաբերմունքը դրական չեն։
Մանրամասները՝ տեսանյութում.
Կարդացեք նաև
Հիշեցնենք, Արմեն Աշոտյանը մեկ տարի երկու ամիս կալանքի տակ է։ Այս փուլում դատավարությունն ընթանում է փակ ռեժիմով, քանի որ դատարանը հիմնական վկային է հարցաքննում, իսկ վերջինս այդպես է ցանկացել։ Հիշեցնենք նաեւ, որ Արմեն Աշոտյանը եւ գործով մյուս մեղադրյալները մեղադրվում են պաշտոնեական դիրքի չարաշահման եւ պետական միջոցների վատնման մեջ։ Նրանցից, ընդհանուր առմամբ, 905 միլիոն դրամի բռնագանձման պահանջ ունի դատախազությունը։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ