Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախում ամփոփված հերոսների հարազատները պարբերաբար բարձրացնում են իրենց հարազատների շիրիմներին այցելելու կամ արտաշիրիմում կատարելու հարցը. «Ապառաժ»

Օգոստոս 15,2024 17:26

 «Ապառաժ». 2020 և 2023 թվականների պատերազմներում նահատակված և Արցախում ամփոփված հերոսների հարազատներն անցած ամիսների ընթացքում պարբերաբար բարձրացնում են իրենց հարազատների շիրիմներին այցելելու կամ արտաշիրիմում կատարելու հարցը: Չնայած այս ցավոտ հարցը դեռ չի լուծվել, հարազատները նաև հետաքրքրվում են, թե արդյո՞ք դա դեմ չէ եկեղեցական կարգին: Հուղարկավորված անձի մասունքների արտաշիրիմում կատարելու կարգի մասին «Ապառաժ»-ը մեկնաբանություն է խնդրել ՀԱԵ  թեմի հոգևոր սպասավոր Տեր Ներսես քահանա Ասրյանից: Նա նախքան բռնի տեղահանությունը՝ հոգևոր ծառայություն էր իրականացնում Արցախի Մարտունու շրջանի Շոշկավանք եկեղեցում և շրջակա գյուղերում: Տեր Ներսեսը նշել է, որ հուղարկավորության ժամանակ հոգևորականը գերեզմանը կնքում է և աղոթում, որ ննջեցյալի ոսկորներն անշարժ մնան մինչև Քրիստոսի Բ Գալուստ: Բայց «հարկ լուծանէ զօրենս» սկզբունքով բացառություն արվում է: «Երբ հոգևորականը մկրտված ննջեցյալի համար հուղարկավորության կարգը կատարում է, վերջում գերեզմանը կնքվում է: Կնքված գերեզմանից արտաշիրիմում կատարելու համար պետք է ստանալ թեմակալ առաջնորդի թույլտվությունը: Իսկ եթե մարդը մկրտված չի եղել և հուղարկավորության կարգը չի կատարվել, ուղղակի հոգեհանգիստ է կատարվել կամ նույնիսկ մկտրված է եղել, բայց հոգևորական չեն կանչել հուղարկավորության ժամանակ, այս դեպքում արդեն թեմակալ առաջնորդի թույլտվությունը պարտադիր չէ»,- մանրամասնել է նա:

«Բայց ովքեր պատերազմի ժամանակ են զոհվել, անկախ նրանից մկրտված են, կամ մկրտված չեն, պատերազմի դաշտում զոհվելը համարվում է արյան մկրտություն, այսինքն՝ ամբողջ հուղարկավորության կարգը հոգևորականն իրավունք ունի կատարել և գերեզմանը կնքել»,- նշել է հոգևորականը:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031