Լրահոս
Օրվա լրահոսը

«Հնարավոր է ստորագրվի հռչակագիր, որն անհրաժեշտ է ԱՄՆ-ին՝ ընտրություններից առաջ»․ Էդուարդ Շարմազանովը՝ Խաղաղության պայմանագրի մասին

Օգոստոս 15,2024 15:29

«Արմեն Աշոտյանը դասական քաղաքական գերի է»,- այսօր դատարանի մոտ, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործին։ Ըստ պատմաբան Էդուարդ Շարմազանովի՝ այս դարաշրջանը հետագայում կբնութագրվի որպես «Նիկոլի գերության շրջան»։

Անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ստորագրվելիք, այսպես կոչված, խաղաղության պայմանագրին, Էդուարդ Շարմազանովը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագիր չի ստորագրվելու, նման փաստաթուղթ չկա․ «Հնարավոր է ստորագրվի հռչակագիր, որն անհրաժեշտ է ԱՄՆ-ին՝ ընտրություններից առաջ։ Ադրբեջանի նախագահը շատ պարզ ասել է՝ մինչեւ ՀՀ-ն Սահմանադրությունը չփոխի, ինքը խաղաղության պայմանագիր չի կնքելու»։ Մեծ հաշվով, ընթացող գործընթացները Էդուարդ Շարմազանովը շարունակում է համարել՝ Հայաստանի ադրբեջանացման գործընթաց։

Մանրամասները՝ տեսանյութում.

Հիշեցնենք, Արմեն Աշոտյանը մեկ տարի երկու ամիս կալանքի տակ է։ Այս փուլում դատավարությունն ընթանում է փակ ռեժիմով, քանի որ դատարանը հիմնական վկային է հարցաքննում, իսկ վերջինս այդպես է ցանկացել։ Հիշեցնենք նաեւ, որ  Արմեն Աշոտյանը եւ գործով մյուս մեղադրյալները մեղադրվում են պաշտոնեական դիրքի չարաշահման եւ պետական միջոցների վատնման մեջ։ Նրանցից, ընդհանուր առմամբ, 905 միլիոն դրամի բռնագանձման պահանջ ունի դատախազությունը։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031