Լրահոս
Օրվա լրահոսը

«Թուրք-ամերիկյան հարաբերություններում լուրջ տեղաշարժեր չեն լինի՝ անկախ նրանից, թե ով կհաղթի ԱՄՆ նախագահական ընտրություններում». դեսպան Ֆլեյք

Օգոստոս 15,2024 17:39

Ermenihaber. Անկարայում ԱՄՆ դեսպան Ջեֆ Ֆլեյքը հանդիպում է ունեցել մամուլի ներկայացուցիչների հետ։ Անդրադառնալով Գազայում տեղի ունեցող իրադարձություններին՝ դեսպանը նշել է, որ այնտեղ հրադադարի հաստատման համար ԱՄՆ աշխատում է այդ թվում Թուրքիայի հետ։

Նա մասնավորապես նշել է.

«Մենք հատկապես ողջունում ենք Թուրքիայի դերը։ Հրադադարից հետո մնայուն խաղաղություն ենք ուզում։ Դրա լուծումը կլինի 2 պետության ստեղծման սկզբունքով»։

Խոսելով Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունների մասին, դեսպանը նշել է, որ  Թուրքիան դաշինքի անփոխարինելի անդամ է և 2-րդ ամենամեծ ռազմական ուժը։ Նա նաև տեղեկացրել է, որ ՆԱՏՕ-ի 26-րդ գագաթնաժողովը կկայանա Թուրքիայում։

Անդրադառնալով տնտեսական հարցերին՝ դեսպանը նշել է, որ երկու երկրների  միջև առևտրի ծավալը գերազանցում է 30մլրդ  դոլարը և կողմերը նպատակադրված են առաջիկա տարիներին այդ ծավալները հասցնել 100 մլրդ դոլարի։ Խոսելով նաև Տեխաս նահանգում համատեղ զինամթերքի արտադրության վերաբերյալ՝ Ֆլեյքը նշել է. «Այն կարևոր գործընկերություն է, որը մենք ունենք»։

Դեսպանը նաև շեշտել է, որ անկախ նրանից, թե ով կհաղթի ԱՄՆ-ում կայանալից նախագահական ընտրություններում, թուրք-ամերիկյան  հարաբերություններում լուրջ տեղաշարժեր չեն լինի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031