Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է հարկային հանցագործությունը եւ մաքսանենգությունը քրեականացվում․ ըստ Բադասյանի՝ մրցակցային իրավիճակը խաթարված է

Օգոստոս 15,2024 13:50

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հարցին, թե ինչո՞ւ է ՊԵԿ-ը որոշել մաքսանենգությունն ու հարկային հանցագործությունը քրեականացնել։ Նշենք, որ Պետական եկամուտների կոմիտեն հանրային քննարկման է դրել Քրեական օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին նախագիծը, ըստ որի՝ հարկային հանցագործության դեպքում վնասի փոխհատուցման դեպքում մարդիկ չեն ազատվի քրեական պատասխանատվությունից։

«Հիմա այսպիսի պրակտիկա կա Հարկային օրենսգրքում, որը չի համարվում լավ պրակտիկա, ասում է՝ եթե հարկային հանցագործությունը կբացահայտվի, կբերես կվերականգնես բացահայտածի մասով գումարը եւ կազատվես քրեական պատասխանատվությունից։ Հիմա, իմ կարծիքով, այս հոդվածի պատճառով մեզ մոտ մրցակցային իրավիճակը խաթարված է։ Օրինակ՝ նույն շուկայում գործում են երկու տնտեսվարող սուբյեկտ, մեկը գործում է լրիվ կարգապահ, վճարում է բոլոր հարկերը, մյուսը  խուսափում է հարկերից։ Ինչ-որ պահից ՊԵԿ-ը հայտնաբերում է իրավախախտման մի մասը, ապացուցում է դրա շատ փոքր մասը, եւ այդ տնտեսվարողն ասում է՝ շատ լավ, ես բերեմ գումարը վճարեմ եւ ազատվեմ քրեական պատասխանատվությունից։ Սա որքանո՞վ է արդար կարգապահ հարկ վճարողի նկատմամբ»,- նշեց Բադասյանը։

ՊԵԿ նախագահն ասաց, որ իրենք առաջարկում են նախնական քննությունից գնալ դատական քննության փուլ, որտեղ մարդիկ ավելի պաշտպանված են։ «Տարբեր փորձագետներ ժամանակ առ ժամանակ դաշտ են նետում հետեւյալ թեզը՝ բոլոր երկրներում գնում են տնտեսական հանցագործությունների ապաքրեականացմանը, բայց դա բացարձակ սուտ է։ Պատրաստ եմ յուրաքանչյուրի հետ յուրաքանչյուր ֆորմատով բանավիճել եւ ապացուցել, որ միջազգային փորձը լրիվ հակառակն է»,- նշեց նա։

Բադասյանն ասաց, որ քրեական գործերն այսօր հիմնականում կարճվում են  խրախուսական նորմերի պատճառով։

Մանրամասները՝ տեսանյութում .

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Mika says:

    Բադասյանը ոնց որ Բերիայի հոգեզավակը լինի։ Ինչքան հնարավոր է ռեպրեսիվ օրենսդրություն ընդունել ինքն է հեղինակում։ Արդարադատության նախարար եղած ժամանակ էլ նույնն էր անում, շատ ռեպրեսիվ ու նեղ ընկալմամբ երիտասարդ է։

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031