Մեր Կենտրոնի տնօրինության ռուսական մասում տեղի է ունեցել ղեկավարության փոփոխություն։ Յուրի Վլադիմիրովիչ Պոլեշչուկի փոխարեն, որը կազմակերպության հիմնադրումից ի վեր զբաղեցրել է ՌՀՄԱԿ տնօրենի/համատնօրենի պաշտոնը, նշանակվել է Ալեքսեյ Եվգենևիչ Բուտիրսկին։
Ներքին ծառայության գնդապետ Ալեքսեյ Բուտիրսկին Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունում աշխատում է 2012 թվականից։ Մինչ ՌՀՄԱԿ տնօրենի/համատնօրենի պաշտոնում նշանակվելը աշխատել է Ռուսաստանի ԱԻՆ ՊՀԾ ակադեմիայի զարգացման ինստիտուտի ղեկավարի պաշտոնում։
Յուրի Պոլեշչուկը հեռանում է ՌՀՄԱԿ-ից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։
Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոն