Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք պետք է թքեք ԵԽ-ի ճակատին՝ ասելով՝ ի՞նչ է, մի հատ դիա՞կ էլ եք ուզում այստեղից դուրս գա»․ Նաիրա Զոհրաբյան

Օգոստոս 15,2024 13:34

«Արդեն մեկ տարի երկու ամիս է՝ Արմեն Աշոտյանը կալանավորված է՝ հանուն ոչնչի»,- ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով նիստից առաջ, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Եթե դատարանն արհեստականորեն չերկարաձգի, այսօր, կարծում եմ, հիմնական վկայի հարցաքննությունը պետք է ավարտվի, եւ, լսելով վկային, ես տպավորություն ունեմ, որ վերջում, բժշկական համալսարանը պիտի շնորհակալագիր տա Արմեն Աշոտյանին, որ իր հետ խորհրդակցելով, ընդամենն իրեն իրազեկ պահելով, համալասարանն արել է շա՜տ շահավետ գնում։ Բայց, քանի որ մենք ապրում ենք նիկոլյան ռեժիմի Հայաստանում, որտեղ դատարանները ճզմված են Նիկոլի անձնական կրունկի տակ, այս դատական նիստերը վերածվում են դատական քաղաքական ֆարսի եւ հաշվեհարդարների»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով, որ այս դատական գործընթացի մասին, ինքն՝ իբրեւ իրավապաշտպան կազմակերպության նախագահ, կրկին անգամ իրազեկել է միջազգային կառույցներին՝ կրկնելով, որ այն ինչ կատարվում է այս գործով, դա նաեւ մարդու նկատմամբ խոշտանգում է, քանի որ այս դատարանում է հնչել՝ «չկա կասկած, բայց կա մեղադրանք»։ Սա Նաիրա Զոհրաբյանը  որակում է ՝ «իրավաբանության թաղում»։ Դատական այս նիստերի տեսաձայնագրությունները, ըստ Նաիրա Զոհրաբյանի, հետագայում պետք է ներառել իրավաբանության դասագրքերում՝ ցույց տալու համար, թե ինչպիսին է լինում քաղաքական պատվերը։

Նաիրա Զոհրաբյանը տարակուսած է, որ այսօր լուռ են ե՛ւ իրավապաշտպաններ կոչվողները, ե՛ւ ողջ քաղաքական դաշտը, մինչդեռ, ինքը կարծում է, որ իշխանության խնդիրն է, որպեսզի Արմեն Աշոտյանը դուրս չգա կալանավայրից, լինի այն, ինչ կատարվեց պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի հետ։ Այս իմաստով, իրեն դուր չի գալիս նաեւ ընդդիմադիր պատգամավորների կեցվածքը․ «Մենք պիտի կարողանանք բռնել միջազգային կառույցների կոկորդից, մենք պիտի նրանց ամեն օր խեղդենք՝ նաեւ եվրոպական կառույցներում աշխատող ընդդիմադիր պատգամավորները։ Էդ կառույցները տուրերի համար չեն։ Էդ կառույցները նրա համար են, որ դուք թքեք ԵԽ-ի ճակատին՝ ասելով՝ ի՞նչ է, մի հատ դիա՞կ էլ եք ուզում այստեղից դուրս գա։ Կամ՝ մարդկանց հաղորդում վարելու համար ուզում եք ինչ-որ բրասլետներ ձեռքերին անցկացնել կամ Նարեկ Մալյանին, ընդամենը լայվի համար, մեկ տարի է՝ արդեն կալանավայրում պահում եք»։

Մանրամասները՝ տեսանյութում.

Հիշեցնենք, Արմեն Աշոտյանը մեկ տարի երկու ամիս կալանքի տակ է։ Այս փուլում դատավարությունն ընթանում է փակ ռեժիմով, քանի որ դատարանը հիմնական վկային է հարցաքննում, իսկ վերջինս այդպես է ցանկացել։ Հիշեցնենք նաեւ, որ  Արմեն Աշոտյանը եւ գործով մյուս մեղադրյալները մեղադրվում են պաշտոնեական դիրքի չարաշահման եւ պետական միջոցների վատնման մեջ։ Նրանցից, ընդհանուր առմամբ, 905 միլիոն դրամի բռնագանձման պահանջ ունի դատախազությունը։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031