Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ բնակչության 35,4%-ը հաճախ աղ է ավելացնում կերակրին առանց համտեսելու այն

Օգոստոս 15,2024 13:19

✅ԱՀԿ-ի տվյալների համաձայն` աղի օգտագործումը օրական չպետք է գրազանցի 5 գրամ:

✅ՀՀ բնակչության շրջանում աղի օգտագործումը գերազանցում է այդ սահմանային թիվը մոտ 2 անգամ (9,8 գրամ): Բացի այդ, ՀՀ բնակչության 35,4%-ը սնվելիս հաճախ աղ է ավելացնում կերակրին (տղամարդկանց 40.3% և կանանց 30.1%) առանց համտեսելու այն: Դա վարքագիծ է, որը կարող է նպաստել մի շարք հիվանդությունների առաջացմանը:

✅Աղի քանակի նվազեցումը կարևոր քայլ է սրտանոթային հիվանդությունների (հիպերտոնիայի, ինսուլտի, սրտի անբավարարության և սրտի այլ հիվանդությունների) և երիկամների քրոնիկ հիվանդության առաջացման ռիսկը նվազեցնելու համար:

✅Կրծքով կերակրվող և հավելյալ սնունդ ստացող (6-24 ամիս) երեխաների սննդին խորհուրդ չի տրվում աղ ավելացնել:

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031