Լրահոս
Օրվա լրահոսը

Մի փչացրեք իշխանավորներին: Այսօրվա պաշտոնյաներն այնքան հասուն չեն, որ տարբերեն քաղաքավարությունը համակրանքից. «Հրապարակ»

Օգոստոս 15,2024 11:46

Եթե ես դասագիրք գրեի կամ հանրային հարթակներից ելույթ ունենալու հնարավորություն ունենայի, պատգամավոր ու դասախոս լինեի` բոլոր հնարավոր առիթներով կկրկնեի. «Հարգելի ժողովուրդ, մի փչացրու քո իշխանությանը` մի քծնիր, մի շողոքորթիր, լայնաբերան մի ժպտա, մի գրկախառնվիր, հետը մի լուսանկարվիր… այդ բոլորն անդառնալիորեն փչացնում են նրան»: Որովհետեւ, երբ դու որեւէ պաշտոնյայի ժպտում ես ու ողջագուրվում, նա դա շփոթում է անկեղծ սիրո ու համակրանքի հետ: Երբ նրա հետ լուսանկարվում ես, նա կարծում է, թե այդ լուսանկարը դառնալու է քո տան ամենաթանկ մասունքը: Անգամ երբ դու նրան հարգալից տոնով ես դիմում, չես առարկում, քո դժգոհությունների մասին չես բարձրաձայնում` նա կարծում է, թե համաձայն ես իր հետ, իր վարած քաղաքականության ու իր որդեգրած քաղաքական կուրսի հետ: Նա կարծում է, թե դու գոհ ես քո կյանքից եւ այդ ուրախ կյանքը հենց ինքն է քեզ պարգեւել:

Պետք է հիշել, որ այսօրվա պաշտոնյաներն այնքան հասուն եւ խելացի չեն, որ տարբերեն պարզ քաղաքավարությունը` սիրուց ու համակրանքից, հայկական ավանդական հյուրասիրությունը` իրենց քաղաքական հայացքները կիսելուց, իր պաշտոնից ակնկալվող օգուտն ու քծնանքը` իր անձի, իր կուսակցության, իր կառավարության հանդեպ հարգանքից:

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031