Լրահոս
Օրվա լրահոսը

Կարծես «խաղի կանոն» է դարձել, որ Ալիևն ինչ ասում է, Փաշինյանն ու ՔՊ-ն անում են, ապա սկսում կուրծք ծեծել «ինքնիշխանության» ու նման թեմաներով. «Փաստ»

Օգոստոս 15,2024 11:08

Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչ, դեսպան Էլչին Ամիրբեկովը օրերս հայտարարեց, թե Հայաստանի հետ փոխադարձ համաձայնությամբ որոշել են, այսպես կոչված, «խաղաղության համաձայնագրից» հանել էլ ավելի «այսպես կոչված»՝ «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ պարբերությունը և դրան վերադառնալ ավելի ուշ:

Ամիրբեկովը հայտարարել է, որ եթե անգամ «տրանսպորտային միջանցքի հարց» չկա, ապա «Հայաստանի Սահմանադրության հարցը կարող է անորոշ ժամանակով հետաձգել համաձայնագրի ստորագրումը»: Ալիևը, ինչպես հայտնի է, Հայաստանի Սահմանադրության փոփոխության պահանջ է առաջադրել:

Ադրբեջանական պաշտոնյայի հիշյալ հայտարարությանը հաջորդած մի քանի օրերին «պարտիզանաբար» լռելուց հետո ՀՀ ԱԳՆ-ն, այն էլ՝ ի պատասխան լրատվամիջոցներից մեկի գրավոր հարցմանը, բարեհաճեց ձայն հանել՝ մասնավորապես հայտարարելով. «Սահմանադրական փոփոխությունների գործընթացը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության ներքին գործը»:

Հարկավ, Հայաստանի Սահմանադրության փոփոխության կամ սահմանադրական փոփոխությունների հարցը Հայաստանի Հանրապետության ներքին գործն է: Նորից բայց (ու այստեղ, ըստ ժանրի կանոնների, պետք է ընդգծված բազմակետ դնել)… Իսկ ո՞վ կամ ինչի՞ց ելնելով կարող է որևէ մեկը վստահ լինել, որ «ներքին գործ, ներքին գործ» ասելով՝ փաշինյանական իշխանությունը չի կատարելու կամ չի պատրաստվում կատարել ադրբեջանաթուրքական պահանջները, հենց այն պահանջը, որն առաջադրել է Ալիևը և, որի մասին արդեն խոսեցինք: Այսինքն, փոփոխություններն անել «ներքին գործ» փաթեթավորմամբ, ինչից էությունը չի փոխվում: Չկա նման երաշխիք:

Կարծում եք, թե ադրբեջանական պահանջները Փաշինյանի իշխանությունն ու ՔՊ-ն չեն կատարի՞: Տեսեք, օրինակ՝ Պաղեստինի անկախությունը ճանաչել-չճանաչելն էլ էր Հայաստանի «ներքին գործը»: Ո՞ւմ ինչ, թե ում անկախությունն է Հայաստանը ճանաչում:

Բայց նշված, ի դեպ, բավականին արկածախնդրական քայլից անմիջապես հետո, Թուրքիայի նախագահ Էրդողանն առանց երկիմաստությունների, բացեիբաց հայտարարեց, որ Հայաստանի իշխանությունը դա արել է Թուրքիայի պահանջով (խնդրանքով, պարտադրանքով, ընտրեք՝ որ բառը ձեզ հաճո է): Էականն այն է, որ Թուրքիան ասել է, Փաշինյանն արագորեն արել է դա: Նույնը և Սահմանադրության փոփոխության հարցը: Նախ՝ Ալիևն ու Փաշինյանը գրեթե միաժամանակ (երևի հատուկ վայրկյանացույց էին միացրել) հայտարարեցին ՀՀ Սահմանադրությունը փոփոխելու մասին: Եվ հետո՝ արդեն կարծես «խաղի կանոն» է դարձել, որ Ալիևն ինչ ասում է, Փաշինյանն ու ՔՊ-ն անում են, ապա սկսում կուրծք ծեծել «ինքնիշխանության» ու նման թեմաներով:

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031