Անդրադառնալով 2024թ. հունվար-մարտ ամիսների՝ Հայաստանի 1000 խոշոր հարկ վճարողների ցանկին՝ տեղեկացրել էինք, որ վերջին տարիներին առաջին անգամ ցուցակը ոչ թե ԶՊՄԿ-ն էր գլխավորում, այլ ներմուծմամբ և վաճառքով զբաղվող «Մոբայլ սենթր» ընկերությունը: Դա իսկապես ամենամեծ անակնկալն էր: Միևնույն ժամանակ նշել էինք, որ հաջորդ եռամսյակում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի վճարած հարկերը մի քանի անգամ կգերազանցեն առաջին եռամսյակի հարկերը, և ԶՊՄԿ-ն կվերադառնա առաջին հորիզոնական։ Իր հերթին, կոմբինատը նշել էր, որ «առաջին եռամսյակում չեն արտացոլվում տարեկան հաշվետվությունները, որոնք, ըստ հարկային օրենսգրքի, ներկայացվում են ապրիլին, և տարեկան վճարների մեծ մասը՝ ռոյալթիի և շահութահարկի մասով, արվում է այդ ամսին»:
Այդպես էլ եղավ. 2024թ. առաջին կիսամյակի տվյալներով, 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը կրկին գլխավորում է ԶՊՄԿ-ն՝ վճարած հարկերով կրկնակի գերազանցելով արդեն երկրորդ տեղում գտնվող նույն «Մոբայլ սենթրին»: Ավելին, ԶՊՄԿ-ի վճարած հարկերը 4 անգամ ավելին են առաջին եռամսյակի ցուցանիշից և կրկնակի ավելի՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:
2024 թ. առաջին կիսամյակի տվյալներով, երրորդը «Գազպրոմ Արմենիան» է, չորրորդը՝ «Գրանդ տոբակոն», հինգերորդը՝ «Փրիթի Ուեյը», նույն ինքը՝ «Վեստան»: Այստեղ ուշագրավ է, որ առաջին հնգյակում միանգամից երկու կազմակերպություն զբաղվում է հեռախոսների ու այլ տեխնիկայի ներկրմամբ ու վաճառքով:
Հետաքրքիր է, որ բավական էական առաջընթաց է գրանցել Հայաստանի արտահանման զարկերակը համարվող «Սպայկա» ընկերությունը:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։