Ստեփանակերտում բնակվող մի ադրբեջանցի էլեկտրիկ հրապարակել է հայերից մեկի սառնարանի տեսանյութը՝ հարցադրում անելով․ «Ի՞նչ է անում թշնամու ունեցվածքը Խանքենդիում»։ Տեղեկությունը X-ի իր միկրոբլոգում հայտնել է ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը՝ մանրամասնելով. «Կոխկրտում է հայկական դրոշը, ցույց է տալիս ուսանողական հանրակացարանի վերածված հայկական տները»:
Լրագրողը հարցնում է. «Հետաքրքիր է, թե ինչպես են Տոյվո Կլաարն ու ընկերները նախատեսում են պարտադրել հայերի վերադարձի իրավունքը»:
Azerbaijani electrician in Stepanakert posts video of an Armenian's fridge: "what's the enemy's property doing in 'Khankendi'?" Stomps Armenian flag, shows Armenian homes converted to student dorms.
— Lindsey Snell (@LindseySnell) August 11, 2024
Curious how @ToivoKlaar and friends plan to enforce Armenian right of return pic.twitter.com/X95lcmPKW9