Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ոսկե հորթի» երկրպագություն

Օգոստոս 15,2024 10:02

«Հորթ շինեցին Քորեբումը եւ երկրպագութիւն տուին ձուլածոյ պատկերին: Եւ իրանց փառքը փոխեցին խոտաճարակ հորթի նմանութեան» (Սաղմոս 106: 19-20): Խնդիրը, ինչպես տեսնում ենք, շատ հին է եւ, այսպես ասած, «համամարդկային»:

Թե՛ 30 դար առաջ Իսրայելում Քորեբի (Սինայի) ստորոտում, թե՛ դրանից հետո ամենուր երկրպագելու «օբյեկտը» որոշում էին թագավորները, ազնվականները, քուրմերը՝ անկախ նրանից, թե ինչպես էին նրանց կոչում: Նրանք են այն դերային մոդելները, որոնցով առաջնորդվում են քաղաքացիները կամ հպատակները:

Արդեն իմ կյանքի օրոք ռայկոմի քարտուղարը, որն ուներ մի քանի բնակարան եւ «դաչաներ», կամ «ցեխավիկը», որը խորովածի կրակը վառում էր 25 ռուբլանոցով, «ոսկե հորթին» երկրպագելու՝ շատերի համար ընդօրինակելի վարքագիծ էին դրսեւորում՝ «աչքաբաց», «կյանքի տղա» էին, «հարիֆ» չէին: Նրանք, ովքեր իբր դատապարտում էին այդ «էլիտարներին», մեծ մասամբ նույնը կանեին:

Անկախ Հայաստանում այդ առումով ոչինչ չի փոխվել: Օլիգարխիան, պալատականներն առաջնորդվում են նույն «ձուլածո կենդանու» երկրպագությամբ եւ կերտում  են նույն դերային մոդելները:

2018 թվականից հետո նույնպես շատ բան չի փոխվել: Նախարարներից մեկը եկամուտների հայտարարագրում «կորցրել է» մեկ միլիոն դոլար գումարը, որն ինչ-որ մեկից պարտք էր ստացել: Մյուսը 20 հազարանոցներ է շարում թրի վրա՝ հարսանեկան ծեսի ժամանակ (հավանաբար, իր աշխատավարձից): Իհարկե, եթե դա անեին «Սաշիկը», «Լֆիկը» կամ այլ «վիրտուալ» հերոսներ, մեծ աղմուկ կբարձրանար: Բայց եկեք ընդունենք, որ այդ ամենը, ընդհանուր առմամբ,  տեղավորվում է հայաստանցիների ներկայիս էթիկական պատկերացումների մեջ:

…Մի բան, այնուամենայնիվ, փոխվել է դեպի վատը: Համընդհանուր ցինիզմի մթնոլորտում առաջ կային հերոսներ, որոնք, թեեւ խաղաղ պայմաններում իրենց վատ էին դրսեւորում, բայց պատերազմի ժամանակ խիզախորեն պաշտպանել են հայրենիքը: Վերջին, 44-օրյա պատերազմի համատեքստում պաշտոնապես խոսվում է միայն դասալիքների, դավաճանների եւ «5-րդ շարասյան» մասին:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Լուսանկարում՝ Նիկոլա Պուսենի «Ոսկե հորթի երկրպագությունը» կտավը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Հայ says:

    Պարոն Աբրահամյան,Դուք ասում եք,որ նախարարը,հավանաբար որպես հարսանիքի քավոր, 20 000 ակնոցներ է շարում թրի վրա և հեգնում եք, որ դա արել է իր աշխատավարձից։
    Ձեր ընթերցողը ինչ կարող է հասկանալ Ձեր այս գրառումից? Ոչինչ։ Ինչ քանակությամբ է շարել? Ոչինչ ասված չէ,միգուցե 5 հատ է դրել? 100 000 դրամ։ Կարծում եմ, նախարարը կարող է իր միլիոն հինգ հարյուր հազար դրամ ամսեկան աշխատավարձից, 6 տոկոսը ծախսել ծիսակատարության ժամանակ։
    Ես Ձեզ անկեղծ ասեմ,եթե ինձ քավոր առաջարկեն (Աստված չանի) ես ստիպված կլինեմ իմ ամսեկան եկամուտի 150 տոկոսը
    ծախսել,քանի որ այն շատ ավելի քիչ է քան նախարարի աշխատավարձը։
    Եթե Ձեզ դուր չի եկել նախարարի այդ վարվելակերպը,դա ուրիշ հարց, այդ դեպքում ինչու եք հեգնում,որ նա դա արել է օրինական եկամուտներով։

  2. gohar says:

    Պ-ն Աբրահամյան, ինչպես միշտ Դուք ուղիղ դիտակետին եք խփում ։ Կոնկրետ իմ համար զազրելի է այն զավեշտական արարքը երբ նախարա՞րը․․․․․ Նախարա՜րը “․․․20 հազարանոցներ է շարում թրի վրա՝ հարսանեկան ծեսի ժամանակ ՛։ եվ նա իր զարգացման այդ ցենզով է՞ որոշումներ կայացնում, առաջարկում, ստուգում, ներդրումներ կատարում, նպաստում երկրի զարգացմանը։ Հարցը իմ համար , ոչ թե այն է, թե նա կարող է իրեն թույլ տալ այդքան դրամ վատնելուն , այլ այն որ իրեն թույլ է տալիս նման ամոթալի արարքի։ Միայն թե չասեն ՝ դեհ ավանդական հարսանիքին ընդունված է դա անել ։ Թող թրի վրա ազաբ բաշին աներ, հարսի եղբայրը, բայց պետական գործիչը՞ ․․․ Ծիծաղելի չէ , զարհուրելի է ։ Էս ինչքան ենք իջել։ IQ-ի շեմը մոտենում է զերոյի։
    ․․․ Տարիներ առաջ Նյու Յորք եկած ազգականիս համար ծխախոտ գնելու խնդրանքով դիմեցի որդուս։ երբեք չծխած տղաս խոստովանեց , որ ամաչում է իր հետ հերթ կանգնած մարդկանցից եվ ինքն իրենից։ Բժիշկը ծխախոտ գնի։ Մենք ամաչում ենք 100, կամ 50 դոլարանոց կուպյորներից , համարելով, որ մենք տակից աշխատող եվ “քեյշ” -ով վճարվող չենք։ Մենք ,սովորական մարդիկս ամաչում ենք։ Բա դրանք չեն ամաչում իրենց օդը նետած “շաբաշներից”

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031