Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԵՄ-ՀՀ բուռն սիրավեպը «ընթացիկ հարաբերությունների» մասին է, «ԶԱԳՍ գնալու» մտադրություն չկա. «Փաստ»

Օգոստոս 15,2024 10:41

Տարածաշրջանը փոթորկվում է, իսկ Հայաստանի իշխանությունները, կարծես, քնած են: Ավելի ճիշտ՝ տևական արձակուրդ էին մեկնել՝ բառիս իսկական ու փոխաբերական իմաստով: Պաշտոնական Երևանն իրեն դուրս է դրել տարածաշրջանային բոլոր զարգացումներից, երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը զբաղված է հեծանվավազքով, փառատոններով, լոբամաքրման ու այլ «խոհարարական», կենցաղային տեսահոլովակներ տարածելով։

Մյուս կողմից՝ երևի թե Հայաստանի օրվա իշխանությունը լռում է, քանի որ նրա կարծիքը որևէ մեկին չի հուզում, բոլորը գիտեն, որ Հայաստանում որոշումները Փաշինյանը չէ, որ կայացնում է։ Նրա փոխարեն որոշակի կենտրոններում կայացնում են բոլոր որոշումները:

Օրինակ՝ Եվրահանձնաժողովի խոսնակ Պետեր Ստանոն մանրամասն բացատրել է, թե ինչ է նշանակում Հայաստանի հետ Եվրամիության համագործակցությունը։ Ի մասնավորի, նշենք երկու պարզ, հասարակ թեզեր, որոնք համառորեն չեն մտնում ո՛չ իշխանության, ո՛չ հանրության մի որոշակի հատվածի ուղեղը։ Առաջին՝ բանակցությունները ԵՄ-Հայաստան գործընկերության օրակարգի շուրջ արտացոլում են երկու կողմի փոխադարձ ցանկությունն ու կամքը՝ ավելին անելու միասին, սակայն հիմնված ներկայիս հարաբերությունների վրա: Բանակցում են գործընկերության օրակարգի շուրջ, որպեսզի տեսնեն, թե որքան հեռու են հայ գործընկերները ցանկանում գնալ, որքան հեռու են պատրաստ գնալ և համապատասխանեցնել փոխադարձ նպատակները։ Եվ երկրորդ՝ ՀՀ-ԵՄ բանակցությունները որևէ կապ չունեն անդամության թեկնածության հնարավորությունների հետ, դրանք երկու տարբեր բաներ են։ Այլ խոսքով, ԵՄ-Հայաստան բուռն սիրավեպը «ընթացիկ հարաբերությունների» մասին է, «ԶԱԳՍ գնալու» մտադրություն չկա։ Իսկ որո՞նք են ընթացիկ հարաբերությունները:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031