Լրահոս
Օրվա լրահոսը

Ազգային խայտառակության երկրորդ արարը. Հայկ Դեմոյան

Օգոստոս 14,2024 23:33

Ցեղասպանության թանգարան ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը գրում է.

«ԿԳՄՍ նախարարությունն ու «Մասնակցային դպրոցը», պատմաբան Սմբատ Հովհաննիսյանի հետ միասին թերևս մի պահ կարծել են, թե իրենց հաջողվել է մարսել 7-րդ դասարանի «Հայոց պատմության» դասագրքի աղաղակող խայտառակություններն ու կոռուպցիոն ռիսկեր պարունակող ամոթալի գործելաոճը:

Եվ ահա, հրապարակ է մտնում խայտառակության ու ապաշնորհության ևս մի օրինակ` այս անգամ ի դեմս «Հայոց պատմության» 8-րդ դասարանի դասագրքի:

Դատելով մամուլի հրապարակումներից ու այլ աղբյուրներից ստացված տեղեկատվությունից, ԿԳՄՍ նախարարությունն այս անգամ էլ հավատարիմ է մնացել իր աշխատոճին, կրկին չխորշելով կոռուպցիոն ռիսկեր պարունակող քայլերից և, ինչպես և սպասվում էր, հերթական խոտանն են մատուցելու աշակերտությանը` 7-րդ դասարանի «Հայոց պատմության» դասագրքի հետ միասին:

Ահավասիկ մի քանի «անմեղ վրիպակներ»` սրբագրիչ ունեցող դասագրքում`

«Լևով V արքա»

«Հայ հեղափոխական դաշնակցության հիմանդիրներ»

«Ուրբաթագիրք. առաջին հայերենով տպագրված գիրք»

Ազգային այս նոր խայտառակության բոլոր դրվագները լուսաբանող ամբողջական գրախոսականը կհրապարակեմ ուրբաթ օրը:

Սա արդեն կոչվում է կրկնահանցագործություն, տիկնա´յք և պարոնա´յք…»:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031