Ֆրանսահայ Սարաֆյանների ընտանիքը Մաշտոցյան Մատենադարանին է նվիրաբերել հայերեն առաջին տպագիր Աստվածաշնչի (Ամստերդամ, 1666թ., Ոսկան Երևանցի) իր օրինակը:
Մատյանը պատկանել է նվիրատու ընտանիքի նախապապ Հակոբ քահանա Բոյաջյանին, որը եղել է զինվորյալ հոգևորական Այնթափում: Սարաֆյանների՝ Հայոց ցեղասպանությունից փրկված նախնիները Ոսկանյան Աստվածաշունչը փոխանցել են սերնդե սերունդ, և նվիրական մասունքը հանգրվանել է Մատենադարանում:
Մատենադարանի արխիվում է պահվում Այնթափ քաղաքի 1920թ. պաշտպանությանը մասնակցած Հակոբ քահանայի լուսանկարը` ձեռքին սուր և զենք:
Մատենադարան