Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Փոխանակ մի քանի հոգու բռնեն, եթե օրենք են խախտել, տուգանեն, դատեն, որոշում են 2 մլն մարդու պատժեն. Մեսրոպ Առաքելյան

Օգոստոս 14,2024 21:01

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Կառավարությունը որոշել է նվազեցնել ցամաքային սահմանով անձնական իրերի ներմուծման արժեքը՝ 500 եվրոյից սահմանելով  200 եվրո։

Կառավարության հիմնավորումը ուղղակի ֆանտաստիկ է։ Ասում են մի քանի հոգի անձնական իրերի անվան տակ ամեն օր ապրանք են ներմուծում ու բիզնեսով զբաղվում ու հաշվի առնելով սա՝ սահմանաչափը նվազեցրել են տարեկան 2 մլն մարդու համար։

Այսինքն փոխանակ այդ մի քանի հոգու բռնեն, եթե օրենք են խախտել, տուգանեն, դատեն, որոշում են 2 մլն մարդու պատժեն, որ այդ մի քանի հոգին մեջը լինեն։

Նույն տրամաբանությամբ կարելի է արգելել հացի դանակի վաճառքը, քանի որ դրանով մի քանի հոգի մարդ են սպանում»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031