Օգոստոսի 13-ին Բահրեյնում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանը (նստավայրը՝ Աբու Դաբի) իր հավատարմագրերն է հանձնել Բահրեյնի թագավոր Համադ բին Իսա Ալ Խալիֆային:
Թագավոր Ալ Խալիֆան, ողջունելով դեսպան Գրիգորյանին, իր հարգանքի հավաստիքն է փոխանցել ՀՀ նախագահին և ՀՀ կառավարությանը։
Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար` դեսպան Գրիգորյանը թագավորին է փոխանցել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ջերմ ողջույնները՝ հավաստիացնելով, որ ջանք չի խնայի՝ Հայաստանի և Բահրեյին միջև հարաբերությունները բոլոր ուղղություններով զարգացնելու ուղղությամբ:
Կարդացեք նաև
ՀՀ ԱԳՆ