Սենթ-Լուիսում մեկնարկած Grand Chess Tour արագ շախմատի մրցաշարում հայկական շախմատի լեգենդ, գրոսմայստեր Լեւոն Արոնյանը, որը վերջին շրջանում անդամագրվել է ԱՄՆ շախմատի ֆեդերացիային, խաղացված վեց տուրից հետո 7,0 միավորով ընթանում է չորրորդ հորիզոնականում: Նա մեկ միավոր է զիջում երեք առաջատարներին:
Մրցաշարին, բացի Արոնյանից, մասնակցում են Յան Նեպոմնյաշչին, Ալիռեզա Ֆիրուզջան, Մաքսիմ Վաշյե-Լագրավը, Լենյեր Դոմինգեսը, Հիկարու Նակամուրան, Ուեսլի Սոն, Ֆաբիանո Կարուանան եւ Նոդիրբեկ Աբդուսատտորովը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ