Թենիսիստուհի, աշխարհի 58-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը, որն արդեն հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո, Ցինցինատիում (ԱՄՆ) մեկնարկած WTA 1000 Cincinnati Open մրցաշարի առաջին շրջանում երկու սեթում 6:4, 7:5 հաշվով պարտության մատնեց կանադացի Բյանկա Անդրեեսկուին: Դրա համար Էլինայից պահանջվեց 1 ժամ 50 րոպե:
Երկրորդ շրջանում Ավանեսյանի մրցակիցը լինելու է Լատվիայի ներկայացուցիչ Ելենա Օստապենկոն:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ