Լրահոս
Օրվա լրահոսը

Արգելված «Զարյա 3»-ը թույլատրելի դարձնելու առաջարկը ՆԳՆ-ինն է. «Ազատություն»

Օգոստոս 14,2024 17:06

«Ազատություն». Տարիներ շարունակ արգելված «Զարյա 3» նռնակը Առողջապահության նախարարությունը դարձրել է թույլատրելի, քանի որ այն նոր է ընդգրկվել ոստիկանության սպառազինության մեջ։ Այս մասին հայտնել է Առողջապահության նախարարությունը՝ պատասխանելով «Ազատության» հարցմանը, ընդ որում, գերատեսչությունը հարցմանը պատասխանել է ժամկետները խախտելով՝ 21 օր անց։

«Տրամաբանությունից դուրս է առաջին հերթին այն պատճառով, որ այդ հայտը եկել է հենց Ներքին գործերի նախարարությունից, այսինքն՝ Առողջապահության նախարարությունը կարծես թե րոպեների ընթացքում կարող է դակել ցանկացած հայտ, որը գալիս է նախարարության կողմից, որը ուժային կառույց է, և հանրային առողջության հետ կապված որպես այդպիսին խորագույն ուսումնասիրություն չի կատարվել», – «Ազատության» հետ զրույցում ասաց իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը:

Պարզվում է՝ Վահե Ղազարյանի գլխավորած կառույցն է դիմել Առողջապահության նախարարություն «ոստիկանության սպառազինության մեջ ընդգրկվող մի քանի նոր հատուկ միջոցների կիրառման համար թույլատրելի չափանիշները սահմանելու անհրաժեշտության վերաբերյալ»։ Այսինքն՝ այլ անհրաժեշտություն, բացի այն, որ պարզապես ոստիկանությունը նոր հատուկ միջոց ունի և պետք է այն կիրառել, չկա։

Այս թեմային հետևող Զարուհի Հովհաննիսյանը տարակուսած է. – «Այնուամենայնիվ, այս հրամանի խմբագրումը կապված է հենց անթույլատրելի միջոցի օգտագործման հետ, որը հետագայում հնարավորություն է ստեղծում նմանատիպ փոփոխությամբ խմբագրել, վերանայել, որ դա այդքան էլ վնասակար չէ»:

Ընդդիմադիրների հունիսի 12-ի հավաքից առա՞ջ, թե՞ դրանից հետո է ներքին գործերի նախարարությունը նման առաջարկ արել, հայտնի չէ։ Իրավապաշտպանները շարունակում են պնդել, որ այդ օրը «Զարյա 3» է կիրառվել, երբ դրա կիրառությունը դեռ օրենքով թույլատրված չէր։

«Այսինքն՝ արդեն իսկ մենք ելնում ենք այն փաստից, որ առողջապահության նախարարի հրամանը՝ որքանով իրավաչափ է, որքանով ենթադրվում է, որ հանրային առողջության գերակա շահից է ելնում, միևնույն է, ստորագրվել է ավելի ուշ և հետադարձ ուժ ունենալ չի կարող: Արդեն իսկ մենք փաստում ենք և ամրագրում ենք այն փաստը, որ հունիսի 12-ին կիրառված հատուկ միջոցը արդեն իսկ անթույլատրելի էր», – ընդգծեց Հովհաննիսյանը:

Նաիրա Բուլղադարյան

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031