Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության գործադիր տնօրեն Զավեն Խանջյանի մահվան կապակցությամբ:
Հեռագրում ասված է.
«Խոր ցավով տեղեկացա Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության գործադիր տնօրեն Զավեն Խանջյանի մահվան մասին։
Հայ ժողովուրդը կորցրեց իր արժանի զավակներից մեկին, ով իր կյանքը նվիրեց հայկական կրթության ու մշակույթի պահպանմանը, ակտիվ գործունեություն ծավալեց ամերիկահայ համայնքային կյանքում:
Կարդացեք նաև
Վերջին տասը տարիների ընթացքում, ստանձնելով Ընկերակցության գործագիր տնօրենի պաշտոնը, Զավեն Խանջյանը շարունակեց իր բեղուն գործունեությունը Հայաստան–Սփյուռք հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ, իր ներդրումն ունեցավ նաև Հայաստանում իրականացվող բազմաթիվ սոցիալական, կրթական ու մշակութային ծրագրերում։
Այս դժվարին պահին իմ զորակցությունն եմ հայտնում պարոն Խանջյանի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին, Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության բոլոր անդամներին»։
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ