Լրահոս
Օրվա լրահոսը

Արտոնության շեմը նվազեցվել է. ցամաքային տրանսպորտով և հետիոտնային եղանակով առանց մաքսատուրքերի ՀՀ կարող է տեղափոխվել 200 եվրոյին համարժեք դրամ և (կամ) 10 կգ-ն չգերազանցող անձնական օգտագործման ապրանքներ

Օգոստոս 14,2024 15:46

200 եվրոյին համարժեք դրամ, և (կամ) 10 կգ. նվազեցվել են ցամաքային տրանսպորտով և հետիոտնային եղանակով անձնական օգտագործման ապրանքների առանց մաքսատուրքի ներմուծման չափաքանակները

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՀՀ կառավարության 2024 թվականի օգոստոսի 8-ի թիվ 1206-Ն որոշման համաձայն, 2024 թվականի օգոստոսի 19-ից ֆիզիկական անձանց կողմից Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից ցամաքային տրանսպորտով կամ հետիոտնային եղանակով, ուղեկցվող և (կամ) չուղեկցվող ուղեբեռով ՀՀ տեղափոխվող (ներմուծվող) անձնական օգտագործման ապրանքների՝ առանց մաքսատուրքի և հարկերի վճարման ներմուծման բնաիրային և արժեքային չափաքանակների արտոնության շեմը նվազեցվել է։

Մասնավորապես, եթե մինչև 2024 թվականի օգոստոսի 18-ը ներառյալ, ցամաքային տրանսպորտով և հետիոտնային եղանակով առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման Հայաստանի Հանրապետություն կարող էր տեղափոխվել 500 եվրոյին համարժեք դրամը և (կամ) 25 կիլոգրամը չգերազանցող անձնական օգտագործման ապրանքներ, ապա 2024 թվականի օգոստոսի 19-ից այդ չափաքանակը չի կարող գերազանցել 200 եվրոյին համարժեք դրամը և (կամ) 10 կիլոգրամը:

Միաժամանակ, Կոմիտեն տեղեկացնում է, որ նոր սահմանաչափերը կիրառվելու են 2024 թվականի օգոստոսի 19-ից՝ ցամաքային տրանսպորտով կամ հետիոտն եղանակով սահմանով տեղափոխվող անձնական օգտագործման ապրանքների նկատմամբ։

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031