Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Քոչարյանի ֆեյսբուքյան էջից
Նոր Նորք վարչական շրջանում փողոցում լոլիկ է աճում
Քաղաքացիների ահազանգով Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամներով այցելել էինք Նոր Նորք վարչական շրջան։
Տեղում արձանագրեցինք, որ Նելսոն Ստեփանյան փողոցում ասֆալտապատումն իրականացվել է փնթի, ճանապարհն իբրև թե մեծացրել են, բայց թողել կիսատ, առանց ջրատար համակարգի, անձրևաջրերն էլ ավելի են քանդում առանց այդ էլ քանդված փողոցը։
Զավեշտալին այն է, որ փողոցի երկայնքով անգամ լոլիկ է աճել։
Կարդացեք նաև
Առկա են նաև հսկայական փոսեր, իսկ դիտահորը ճանապարհից բարձր է տեղադրված։
Բնակիչների խոսքով՝ արդեն 3 ամիս այս բարձիթողի վիճակն է։
Սա քաղաքային բյուջեի միջոցների մսխման հերթական օրինակն է։