ՌԴ ՊՆ ռազմաքաղաքական վարչության պետի տեղակալ, «Ահմաթ» հատուկ նշանակության ջոկատի հրամանատար, գեներալ-մայոր Ապտի Ալաուդինովը տելեգրամյան իր ալիքում հայտնել է, թե ռուսաստանցի զինվորականները մանրամասներ են ստացել Կուրսկի մարզում ուկրաինական զորքերի գործողության մասին:
Ըստ նրա՝ Ուկրաինայի ԶՈւ-ն ծրագրել էր գրավել Կուրչատովի ատոմակայանը և ապա Ռուսաստանին վերջնագիր ներկայացնել:
«Ուկրաինայի ԶՈւ-ն առաջադրանքը չի կատարել»,- նշել է «Ահմաթ»-ի հրամանատարը:
«Օգոստոսի 11-ին պետք է վերցնեին Կուրչատովի ԱԷԿ-ը։ Այսօր ամսի 14-ն է… Առաջադրանքը չի կատարվել, իսկ ահա ողջ ռեսուրսը մտցրել են փակուղի, որտեղից դրանք արդեն դուրս չեն գա։ Տեխնիկայի մեծ մասը, որը մեր դեմ էր նետվել կուրսկյան ուղղությամբ, ոչնչացված է»,- ասել է Ալաուդինովը։
Կարդացեք նաև
Նա նաև ընդգծել է, թե ուկրաինացի զինվորականներին չի հաջողվել գրավել Սուջան: