«Ազատություն». ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը առաջին անգամ մեկնաբանելով Կուրսկի վրա ուկրաինական ուժերի հարձակումը, ասել է, որ դա «իսկական դիլեմա է ստեղծում Պուտինի համար»։
«Մենք մշտական շփումների մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ կարող եմ ասել»,- Նյու Օռլեան քաղաքում լրագրողներին ասել է Բայդենը։
Ռուսաստանի Կուրսկի մարզում արդեն 8-րդ օրը շարունակվող լայնածավալ ռազմական գործողությունների ֆոնին երեկ Կիև է ժամանել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ’Բրայենը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: