ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի կարգավորման տիրույթը լայն է ու բազմաբովանդակ: Խնդիրներն ու անելիքները շատ են, ուստի անցած նստաշրջանի ընթացքում պահանջվել է հանձնաժողովի արդյունավետ աշխատանքը: Զբաղվածությանն ու մասնագիտական կողմնորոշմանը, աշխատողներին ու գործատուներին, հաշմանդամություն ունեցող անձանց, տարեցներին, երեխաներին, ԼՂ-ից բռնի տեղահանված հայրենակիցներին վերաբերող խնդիրները գլխադասային հանձնաժողովի ուշադրության կենտրոնում էին:
Ամփոփելով անցած նստաշրջանի աշխատանքները` հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը կարեւորել է օրենսդիր-գործադիր համագործակցությունը, որի արդյունքում հնարավորություն է ընձեռվում վերացնել իրավակիրառ պրակտիկայում գոյություն ունեցող խնդիրները:
Մանրամասները` տեսանյութում:
Կարդացեք նաև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ