Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրեա Բոչելին ցանկանում է՝ դուետով հանդես գանք. Միլեն Կայյե-Կարանյան

Օգոստոս 14,2024 14:19

Մոսկվաբնակ երգչուհի Միլեն Կայյե-Կարանյանը ձայնի 11 օկտավա դիապազոն ունի։ Արմատներով գյումրեցի Միլենը ճանաչվել է աշխարհում ամենահզոր ձայնն ունեցող երգչուհի (170 դեցիբել հզորությամբ) և 17-ից մինչև 21000 հերց հաճախականության միջակայքով՝ ներառելով 11 օկտավա։

Նա մի շարք ելույթներ է ունեցել հայտնի նվագախմբերի հետ։ Գրանցվել է ռեկորդների գրքերում՝ Գինես, Ինտերռեկորդ, Դյուցազնագիրք։

Միլենը հանդես է գալիս գրեթե բոլոր ժանրերում։ Ամերիկյան «Tunecore» կազմակերպությունը նրա ալբոմն այժմ թողարկում է գրեթե բոլոր թվային հարթակներում։ Միլենի ամենասիրելի ժանրը ռոքն է:

«Սպուտնիկ Արմենիայի» մամուլի սրահում կայացած ասուլիսում Միլեն Կայյե-Կարանյանը նշեց, որ հրավեր ունի Անդրեա Բոչելիից. «Նա ցանկություն է հայտնել, որ գնամ Իտալիա ու դուետով հանդես գանք»:

Հավելեց, որ Ֆրանսիայից նույնպես հրավերներ ունի:

Երգչուհին նշեց, որ ներկայումս սովորում է «Օստանկինոյի» բարձրագույն դպրոցում, հետաքրքրված է հեռուստահաղորդավարի մասնագիտությամբ.«Ճիշտն ասած, ցանկացա ինձ համար նոր բան բացահայտել, կարծում եմ, դա կապվում է երգչի իմ կարիերայի հետ»:

Միլենը նշեց նաեւ, որ ավարտել է Մեքսիկայի երաժշտական ակադեմիան: Սեպտեմբերին պատրաստվում է մեծ համերգի՝ Մարիինյան թատրոնի նվագախմբի հետ:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները՝ Միլեն Կայյե-Կարանյանի ֆեյսբուքի էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031