Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ պարագայում բավական մեղմ են օրենսդրական կարգավորումները». ՊԵԿ-ն արձագանքում է քննադատություններին

Օգոստոս 14,2024 14:05

Գործարարը մեղադրում է ՊԵԿ-ին, կոմիտեն արձագանքում է քննադատություններին

«Արմենպրես»: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հայտարարում է, որ յուրաքանչյուր քաղաքացի և բիզնեսի ներկայացուցիչ կարող է ՊԵԿ-ին անհատապես դիմել ցանկացած հարցով: Որևէ հարց անպատասխան չի մնում, իսկ հանդիպման խնդրանքի առկայության դեպքում այն կազմակերպվում է հնարավորին սեղմ ժամկետում: Բացի դրանից, ՊԵԿ-ի հեղինակած օրենսդրական նախաձեռնությունները, նախքան շրջանառության մեջ դրվելը, քննարկվում են Եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդում, և հաշվի առնելով շահագրգիռ բոլոր կողմերի դիտարկումները՝ օրենսդրական նախաձեռնությունները բերվում են առավել հավասարակշռված և կոնսենսուսային տեսքի:

«Արմենպրես»-ը ՊԵԿ-ի հասցեին վերջին օրերին հնչող քննադատությունների առնչությամբ հարցեր է հղել Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին, որոնց պատասխանները ներկայացնում ենք ամբողջությամբ:

Վահրամ Միրաքյանը ֆեյսբուքյան գրառմամբ և ԶԼՄ-ներին տրված հարցազրույցում ՊԵԿ-ին մեղադրել է գործարարների հետ շփումներից խուսափելու, առանց ոլորտի կարծիքը հաշվի առնելու օրենսդրական փոփոխություններ նախաձեռնելու մեջ։ Ի՞նչ կարող եք ասել նմանատիպ պնդումների մասով:

-ՊԵԿ-ը մասնավորի հետ ծավալում է կառուցողական և ակտիվ համագործակցություն մի շարք ձևաչափերով՝ մասնավորապես Եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի, որտեղ ներկայացված են բիզնեսի, հասարակական կազմակերպությունների, հաշվապահական և խորհրդատվական ընկերությունների, բանկերի և այլ ոլորտների ներկայացուցիչներ: Բացի այդ՝ ՊԵԿ նախագահը և տեղակալները, թե՛ իրենց նախաձեռնությամբ, և թե՛ մասնավորի, պարբերաբար ունենում են ոլորտային հանդիպումներ, որտեղ քննարկվում են բիզնեսին հուզող տարաբնույթ հիմնախնդիրներ: Ի հավելումն ընթացիկ քննարկումների, ՊԵԿ-ի հեղինակած օրենսդրական նախաձեռնությունները ևս, նախքան շրջանառության մեջ դրվելը, քննարկվում են Եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդում, որի ընթացքում հաշվի առնելով շահագրգիռ բոլոր կողմերի դիտարկումները, օրենսդրական նախաձեռնությունները բերվում են առավել հավասարակշռված և կոնսենսուսային տեսքի: ՊԵԿ-ի և հարկ վճարողների հանդիպումների, հասարակական խորհրդի նիստերի վերաբերյալ բազմաթիվ հրապարակումներից մի քանիսին կարելի է ծանոթանալ ստորև ներկայացված հղումներով:

https://src.am/am/getNews/571

https://src.am/am/getNews/231

https://src.am/am/getNews/481

https://src.am/am/getNews/225

https://src.am/am/getNews/204

Հարկ ենք համարում ընդգծել, որ յուրաքանչյուր քաղաքացի և բիզնեսի ներկայացուցիչ կարող է ՊԵԿ-ին անհատապես դիմել ցանկացած հարցով: Որևէ հարց անպատասխան չի մնում, իսկ հանդիպման խնդրանքի առկայության դեպքում այն կազմակերպվում է հնարավորին սեղմ ժամկետում:

-Վահրամ Միրաքյանը ՊԵԿ-ի գործելաոճը բիզնեսի հանդեպ համարում է «ահաբեկչություն»: Այս որակումն ի՞նչ աղերսներ ունի իրականության հետ։ 

-ՊԵԿ-ի կողմից «ահաբեկչություն» իրականացնելու գործարարի բնորոշման մասով հայտնում ենք, որ ՊԵԿ-ը միշտ կառուցողական է մոտենում անգամ կոշտ քննադատություններին։ Այնուամենայնիվ, եթե դրանք մերկապարանոց որակումներ են, ապա դրանից հնարավոր չէ օգտակար հատիկ առանձնացնել: Խարդախության և իրավախախտումների բոլոր դեպքերին ՊԵԿ-ն օպերատիվորեն արձագանքում է: Անկախ տնտեսական աճի ցուցանիշներից, ՊԵԿ-ը շարունակում է պայքարը ստվերի դեմ՝ իրեն վերապահված գործիքակազմով։ Կցանկանայինք ուշադրություն հրավիրել, որ նույն ԱԱՀ-ի հետ կապված խարդախությունների դեպքերի առնչությամբ ՊԵԿ-ը թափանցիկ է գործել, հանրությանը պատշաճ իրազեկել է բացահայտումների վերաբերյալ:

https://src.am/am/getNews/558

https://src.am/am/getNews/459

Ինչ վերաբերում է քրեադատավարական հարցերին, ապա բոլոր այն դեպքերում, երբ առկա են քրեական վարույթի նախաձեռնման համար հիմքեր, դրանք բնականաբար ներկայացվում են քննչական մարմնին՝ հետագա ընթացքն ապահովելու համար:

-Այնուամենայնիվ, եղե՞լ են դեպքեր, որ հանդիպումից ՊԵԿ-ում հրաժարվեն։

-ՊԵԿ-ում կարող է մերժել հանդիպումների խնդրանքները, եթե նախկինում հանդիպման ընթացքում փորձ է կատարվել ոչ թե համակարգային խնդիր ներկայացնել կամ որևէ գործընթացի օրինականության հարց բարձրացնել, այլ փորձել նեղ անձնական հարցեր առաջ մղել, հանդիպողը ունի քրեական անցյալ տնտեսական հանցագործությունների մասով և այլն։ Կրկին հարկ ենք համարում նշել, որ ՊԵԿ նախագահը բաց է ցանկացած հանդիպման առաջարկ քննարկելու համար, ընդամենն անհրաժեշտ է ներկայացնել օրակարգը։

-Ի՞նչ կասեք Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախաձեռնության կապակցությամբ, որի մասին կրկին օգտատերը բարձրաձայնում է որպես աբսուրդային։

-Ցանկացած նախաձեռնություն ենթակա է բազմակողմանի քննարկման, սակայն երբ քննադատությունն ինքնանպատակ է, որևէ առողջ հատիկ չունի, անիմաստ է դառնում։ Ավելին, եթե նայենք միջազգային փորձին, կարելի է հստակ բխեցնել, որ ՀՀ պարագայում բավական մեղմ են օրենսդրական կարգավորումները։ Ավելին, արդար չէ, որ կարգապահ հարկ վճարողը վճարի հարկերը, իսկ ոչ կարգապահը, խուսափի հարկերի վճարումից, այնուհետև բացահայտված մասով վերականգնի և ազատվի քրեական պատասխանատվությունից։ Այսինքն, հարցն ընդհանուր սոցիալական արդարության տեսանկյունից է նաև պետք դիտարկել։ Պատահական չէ, որ նոր քրեական օրենսգրքի հեղինակները (իրավաբան գիտնականներ) առաջարկել էին հրաժարվել նման խրախուսական նորմերից, որոնք չեն համարվում լավագույն պրակտիկա։ Ավելին, չափազանց վիճելի է, թե տեսական կոռուպցիոն ռիսկերը որ դեպքում են ավելի մեծ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031