Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Օգոստոս 14,2024 13:18

Երևան քաղաքում՝

Օգոստոսի 14-ի ցերեկը, 15-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 16-20մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում`

Օգոստոսի 14-ի ցերեկը, 15-17-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ: Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-21մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքի օգոստոսի 15-ի բազմամյա կլիմայական տվյալներ

Օդի առավելագույն ջերմաստիճան 41.5°C (2015թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան 15.2°C (1963թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 25.4°C

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանի ֆեյսբուքյան գրառումը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել