Shamshyan.com. Այսօր՝ օգոստոսի 14-ին, հերթական ավտովթարն է տեղի ունեցել շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ: Ժամը 09:50-ի սահմաններում Գարեգին Նժդեհ-Պռոշյան փողոցների խաչմերուկում բախվել են «Գյումրի» բժշկական կենտրոնի հաշվեկշռում հաշվառված շտապօգնության ավտոմեքենան և «Opel» մակնիշի ավտոմեքենան:
Վթարի հետևանքով շտապօգնության բժիշկը, բուժքույրը, հղի բուժառուն և «Opel»-ի վարորդը տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն:
Բախման հետևանքով ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: