Երեւանցիներն արդեն մի քանի օր է, մեղմ ասած, խելագարվում են Նուբարաշենի աղբավայրում առաջացած հրդեհի ծխից ու հոտից։
«Երեւանի քաղաքային նոր աղբավայր» ՓԲԸ տնօրեն Վահե Վարդապետյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ նոր աղբավայր, վերամշակման գործարան կառուցելու ժամկետներ չկան։ Ի դեպ, նման գործարան կառուցելու առաջին նախապայմաններից մեկը աղբի սորտավորումն է բնակչության կողմից, իսկ մեզանում այդ ուղղությամբ ոչ մի քայլ դեռ չի արվել:
Սակայն անգամ եթե գործարան չի կառուցվել, իշխանությունը պարտավոր է հրդեհների կանխմամբ զբաղվել եւ թույլ չտալ, որ բանը դրան հասնի: Ո՞վ է հրդեհի գլխավոր մեղավորն ու պատասխանատուն, ըստ Վարդապետյանի՝ քամին: Նրա խոսքով՝ ուժեղ քամի է եղել, դրանից է հրդեհ բռնկվել։ Որպեսզի հրդեհ չառաջանա, քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանման աշխատակիցները կանխարգելիչ աշխատանքներ պետք է տանեն։
«Քամին է մեղավոր եղել, որի ուժգնությունը 16 մ/վ է եղել։ Հրդեհի բռնկումը եղել է անկառավարելի։
Քաղաքապետարանն ամեն ինչ արել է, որ հրդեհ չբռնկվի, կանխարգելիչ գործողություններ է արել, հողային աշխատանքներ, բայց քանի որ քամին շատ ուժեղ է եղել, 3 տեղամասով հրդեհ է առաջացել։ 1 տեղամասն ամբողջությամբ հրդեհաշիջված է` այս պահին կրակ չկա, բայց ծուխ կա»,-ասաց Վարդապետյանը։
Կարդացեք նաև
Լիա ՍԱՐԳՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: