Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ւր է անհետացել նախարար Վահե Հովհաննիսյանի 1 մլն դոլար պարտքը․ հայտարարագիրը թերի է. Factor

Օգոստոս 14,2024 10:49

Factor.am. ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը թերի հայտարարագիր է ներկայացրել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։ Իր նախորդ հայտարարագրում (2022 թ-ի գույքի և եկամուտների հայտարարագիր) նախարարը նշել էր, որ 1 մլն դոլար փոխառություն ունի։ Այս պարտքը նա ուներ դեռևս 2021 թ.-ից և ամեն տարի հայտարարագրերում ներկայացնում էր այն։ Սակայն 2023 թ-ին այդ պարտքն «անհետացել» է․ նախարարը 1 մլն դոլար փոխառությունը չի հայտարարագրել և որևէ կերպ չի էլ ներկայացրել, թե ինչպես է այն մարել։ Առավել ևս, որ Հովհաննիսյանը 2023 թ-ին չի ունեցել բավարար գումար այդ պարտքը մարելու համար։ Նա եկամտի 1 աղբյուր է հայտարարագրել՝ նախարարությունից ստացած աշխատավարձ՝ 20․1 մլն դրամ ծավալով։ Նա չի հայտարարագրել նաև կանխիկ ու անկանխիկ նման ծավալի խնայողություններ, որ թույլ կտար մարել պարտքը։ Հովհաննիսյանի բանկային հաշիվներին 2023-ի տարեվերջին եղել է մոտ 4 մլն դրամ և 4937 դոլար, կանխիկ ունեցել է ընդամենը 100 հազար դրամ։ Ընդ որում՝ 2023 թ.-ին նա 5500 դոլար գույքի վարձակալության համար է ծախսել և 3 մլն դրամ ուսման վարձավճար է տվել։

Ուրեմն՝ ի՞նչ է եղել այդ 1 մլն դոլար պարտքը. այս հարցի պատասխանը բարձրաստիճան պաշտոնյայի հայտարարագրում արտացոլված չէ։

Թերի են եղել նաև Հովհանիսյանի նախորդ տարիների հայտարարագրերը

Գայանե ԽԱՉԱՏՐՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031