Սփիռքի մէջ ազգային մտահոգութիւններով ապրող իւրաքանչիւրիս համար մեր լեզուն անաղարտ պահելը հիմնահարց է եւ լուրջ մտահոգութիւն:
Բայց եկուր տես, որ Հայաստանի մէջ մեր լեզուն նո՛յնքան, երբեմն ալ աւելի վտանգուած է:
Խօսիմ օրինակով: Վերջերս ֆէյսպուքի վրայ հետեւեալ «ոսկեղենիկ» բովանդակութեամբ նամակը ստացայ Գարիկէ մը.
«Բանկաներն 1 կգ զակատի և ռեզբայով բանկա 250- 400 հատ 100 դրամ 0.650-720 ռեզբայով բանկա 150-250 հատ կռիշկաներով 50 դրամ և զակատի և ռեզբայով 0.5 կգ բանկաներն 20-70 հատ 50 դրամ ունեմ նաև 250-270-300-350-500 մլ բանկաներ 150-200 հատ կռիշկաներով 50 դրամ 0.7 զակատի 5-10 հատ 70 դրամ 3 կգ բանկաներ 20-40 հատ 300 դրամ բոլորն էլ մաքուր լվացած են առանց պիտակի ունեմ նաև պլաստմասե կռիշկաներ օգտագործած բայց լավ վիճակում 200-300 հատ 10 դրամ և զակատի նոր կռիշկաներ բլոկկը 1.500 դրամ դե հատը գալիսա 30 դրամ գտնվում են Երեւան քաղաքում փեթակի և կայարանի մոտ տուն ա սրանք էլ համարներս սա բիլայն 099……… սա էլ վիվա 094…………..»:
Կարդացեք նաև
Ինչ մեղքս պահեմ: Ուզեցի դիմել հեգնական ոճի, մտածելով, որ գուցէ բան մը փոխուի:
Պատասխանեցի.
Շնորհակալ եմ բայց ես հայերէն կը կարդամ: Ձեր օգտագործած լեզուն անհասկնալի է ինձ համար
Գարիկ- Կներեք բանկաներն հայերեն չեն ????
Ես- Չեն
Բայց կայ աւելի եւս ահաւորը: Դարձեալ Շահնուրի բառերով. «կը նահանջեն բարք, ըմբռնում, բարոյական, սէր» եւ այս, ո՛չ միան «Նահանջը Առանց Երգի» իր ապրած Ֆրանսային մէջ, այլ՝ Հայաստանի:
Սեւակ ՅԱԿՈԲԵԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Զարթոնք» օրաթերթում